ԱՄՆ-ն սկսել է ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին և առաջիկա օրերին կհայտարարի լրացուցիչ միջոցների մասին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Քիրբին հավելել է, որ անվտանգության լրացուցիչ համակարգերի առաջին խմբաքանակը ճանապարհին է Իսրայել:
«Մենք առաջիկա օրերին կհայտարարենք նոր օգնության մասին»,– ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում