Երևանում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 8076 ընտանիք․ Տիգրան Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցին։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, կարիքները գնահատելու, նրանց կեցության և այլ առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չմնաց նաև Երևանի քաղաքապետարանը: Այս գործընթացը ներկայումս էլ շարունակվում է և մեզ համար դարձել է պարտավորություն»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ Երևան համայնքում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք կամ 31350 անձ: Նա ընդգծել է, որ քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը:

 

Կիսվեք այս հոդվածով