Ռուսաստան-Ադրբեջան գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը կազմել է 959 մլն դոլար

0 Min Read

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը 2023 թվականի սկզբից կազմել է մոտ 959 մլն դոլար։ 

«Երկու երկրների միջև առևտրային հաշվեկշիռն այս տարի գործնականում հավասարվել է»,հայտարարել է Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը՝ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության տնօրեն Գոշգար Թախմազլիի հետ հանդիպմանը։

Գումարային արտահայտությամբ՝ Ադրբեջանից Ռուսաստան 465 մլն դոլարի չափով գյուղմթերքի մատակարարումներ են իրականացվել, իսկ Ռուսաստանից Ադրբեջան՝ 494 մլն դոլարի չափով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով