Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական գործողությունների ֆոնին Brent տեսակի նավթը թանկացել է 5.2%-ով՝ հասնելով 88.99 դոլարի:
Վտանգ կա, որ ռազմական գործողությունները կարող են վերածվել ավելի կործանարար հիբրիդային պատերազմի, որին կմիանան նաև Իրանն ու ԱՄՆ-ը։
Եվրոպայում գազի գները բարձրացել են ավելի քան 10%-ով. Bloomberg
ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունների նախօրեին, Սաուդյան Արաբիան՝ աշխարհի խոշորագույն նավթ արտադրողը, տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ պատրաստ է 2024 թվականի սկզբին ավելացնել նավթի արդյունահանումը, եթե գները բարձր լինեն: Սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս հակամարտությունը նվազեցնում է ակնկալիքները, որ Սաուդյան Արաբիան կկրճատի կամ կվերացնի արդյունահանման սահմանափակումները:
Հակամարտության սկսվելուց առաջ Brent տեսակի նավթն էժանացել է ավելի քան 10%-ով (94.36 դոլարից դարձել է 84.58 դոլար):
Իր հերթին, մարտին Ռուսաստանը սկսեց կրճատել նավթի արդյունահանումը։ Այնուհետև Սաուդյան Արաբիան ևս հայտարարեց նմանատիպ կրճատման մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում