ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի այլ հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործընկերների հետ դիմել է ԼՂ-ից տեղահանվածներին ավելի քան 97 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով։
«Անցած շաբաթավերջին մեկնարկել է փախստականների վերաբերյալ Հայաստանի արտակարգ արձագանքման ծրագիրը։ Այն ընդգրկում է արտակարգ օգնության ջանքեր՝ վեցամսյա ժամանակահատվածում՝ մինչև 2024 թվականի մարտի վերջ: Համատեղ ծրագիրը նպատակ ունի աջակցել 231 000 մարդու, ներառյալ 136 000 փախստականների և տեղական համայնքների 95 000 անդամների: Ծրագիրը հաշվի է առնում առաջիկա կոշտ ձմռան ամիսները, երբ անհրաժեշտ է աջակցություն»,– հայտնել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում