Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը

1 Min Read
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը։ Այս պահին համագործակցող մյուս բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը և Հայէկոնոմբանկը։
Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 7-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կձևավորվի հետվճար, որը կփոխանցվի մինչև հոկտեմբերի 25-ը։
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով