Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 երեխա է ծնվել, որից 14–ը Երևանում, 24–ը` մարզերում։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանված 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 95–ի վիճակը գնահատվում է ծանր, 11–ինը` ծայրահեղ ծանր։
Բաղդասարյանը նշեց, որ 7 անչափահասի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում