Եվրոպայում գազի գները բարձրացել են ավելի քան 10%-ով. Bloomberg

1 Min Read

Եվրոպայում գազի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով՝ գերազանցելով 42 եվրոն 1 ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնարավոր արտահոսքի պատճառով փակվել է Ֆինլանդիայի եւ Էստոնիայի միջեւ գազատարը։ Մերձավոր Արևելքում սրումը կարող է ազդել նաև շուկայի վրա. իսրայելական գազի մի մասը ԵՄ է մատակարարվում Եգիպտոսի միջոցով, գրում էBloomberg-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 13:09-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 1 ՄՎտ/ժ-ի դիմաց կազմել է 42,8 եվրո՝ աճելով 12%-ով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգելափակվել է Balticconnector գազատարը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև։ Խողովակով վառելիքի տեղափոխումը դադարեցվել է հնարավոր արտահոսքի պատճառով։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆիննական կողմից գազատարի վերականգնումը սպասվում է ձմռան վերջին ամիսներից ոչ շուտ։

Եվրոպայում գազի գնի վրա, ինչպես գրում է Bloomberg-ը, կարող է ազդել նաև նավթի գների բարձրացումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 5,2%-ով՝ հասնելով բարելի դիմաց 89 դոլարի, WTI-ի նոյեմբերյան պայմանագրերն աճել են 5,3%-ով՝ հասնելով 87,2 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով