Նախորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը: Այն վերջնական ուժի մեջ կմտնի 2 ամսից, բայց մինչ այդ այն դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահը։
Մինչ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ վստահեցնում են, որ այն կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, տարբեր ռուս պաշտոնյաներ բողոքի նոտա են հնչեցնում՝ ակնարկելով տնտեսական հնարավոր հետևանքների մասին։
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնիսկ ակնարկել էր, թե Հայաստանը տնտեսական մեծ կախման մեջ է Ռուսաստանից, հիշեցնելով, որ այսօր հենց Մոսկվան Երևանին գազ է վաճառում շուկայականից ցածր գնով։
Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Ըստ տնտեսագետ Աղասի Թավադյանի՝ խոսելով 2 երկրների հարաբերություններում տնտեսական կախվածության մասին, նախ պետք է խոսենք փոխադարձ կախվածությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում