Ինչպես ստանալ բռնի տեղահանված անչափահասների համար նախատեսված գումարը. քայլերի հաջորդականությունը

1 Min Read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված, մինչև 18 տարեկան անչափահասների համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությունը՝

Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am հարթակ։
Քայլ 2․ Ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
Քայլ 3․ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հասցե և սեղմել «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասեցին, որը կարող եք լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը։
 Քայլ 4․ Բացված էջում անհրաժեշտ է լրացնել երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները։ Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների տվյալները:
 Քայլ 5․ Երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։
Փաստաղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը:
Քայլ 6․ Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ, և կտրվի համապատասխան ընթացք:
Կիսվեք այս հոդվածով