Ադրբեջանական հարձակումների հետևանքով Արցախում սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ադրբեջանական վերջին հարձակումների հետևանքով Արցախում  սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար՝ Արման Թաթոյանը:

Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:

Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:

Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով