Իսրայելի բանկը հայտարարել է, որ հակամարտության սրման պայմաններում շուկային աջակցելու համար, կվաճառի մինչև 30 միլիարդ դոլարի արտարժույթ: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Առաջիկայում կենտրոնական բանկի աշխատանքը նպատակաուղղված կլինի փոխարժեքի անկայունությունը հարթելուն:
Նշվում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը, վիրավորվել է 2300-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում