Առաջին սպորտային ալիքը Հայաստանում` FAST SPORT

4 Min Read
24 ժամ մարզական կրքեր, անհավանական ռեկորդներ ու հաղթանակներ

Արդեն մեկ շաբաթից ավելի՝ 7-րդ ալիքը սպորտի ու սպորտասերների համար է:  Հայկական հեռուստատեսության 68-ամյա պատմության մեջ վերջապես սպորտային ազգային հեռարձակող ունեցանք: FAST SPORT-ը ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Fast Media-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի խոսքով՝ սպորտն, ինքնին, բավական թանկ հաճույք է: Տարբեր առաջնություններ, դոկումենտալ ֆիլմեր ցուցադրելու համար թանկ արժեցող հեղինակային իրավունքներ են ձեռք բերվում

«Ամբողջ աշխարհում սպորտը վճարովի ապրանք է, ու բավական բարդ է սպորտային ալիք ունենալը:  Դա է պատճառը, որ  մենք առաջարկում ենք մեկ մետրային՝ անվճար և երկու վճարովի ալիքներ: Բայց հայկական սպորտի բացառիկ ցուցադրությունները մեր եթերում  ամբողջությամբ անվճար են լինելու և  ՀՀ ամբողջ տարածքով,- պատմում է Գրիգորյանը:

Չեմպիոնների Լիգա, Անգլիական Պրեմիեր Լիգա, ԼաԼիգա, Բունդես Լիգա, NBA և տասնյակ այլ մարզաձևեր․ Fast Media-ն շարունակում է մնալ լավագույն առաջնությունների բացառիկ հեռարձակողը Հայաստանում։

Լավագույն մեկնաբանները՝  FastMedia -ում

«2 տարվա ընթացքում հավաքել ենք տասնյակ լրագրողներ, այսօր 30 հոգուց մնացել են 6-ը: Վստահ եմ՝ գնալով ավելի լավ մեկնաբանական դպրոց ենք ունենալու: Հաճախ ենք դրսից հրավիրում պրոֆեսիոնալների, վարպետության դասեր անցկացնում»,– պատմում է Fast Media-ի  տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

Մեծ ֆուտբոլը՝ 8 տեսախցիկով

FAST SPORT-ի շնորհիվ  հայ մարզասերներն արդեն ավելի դիտարժան ֆուտբոլ ունեն: Ոչ թե 5, այլ 8 օպերատոր է աշխատում խաղադաշտում: Սա էլ դեռ հերիք չէ, նկարահանող  խումբը հատուկ վերապատրաստվում է, որպեսզի վիճելի դրվագներն ու խախտումներն ավելի դիպուկ արձանագրվեն: Հայկական թիմերի ֆուտբոլային հանդիպումները նկարահանվում են երկու շարժական հեռուստաալիքով և VAR համակարգով, որը ևս նորարարություն  է Հայաստանում:

Մեծ սպորտը քո գրպանում դեռ չունե՞ս Fast TV hավելվածը

Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր ժամի՝ մեծ սպորտը՝ քո գրպանում: Fast Media-ն նորություն է բերում մեդիադաշտ՝ ստեղծելով Fast TV hավելվածը: Այն  կարելի է ներբեռնել AppStore-ից և PlayMarket-ից, ինչպես նաև  AppleTV և Android TV-ներով: Fast Tv-ին առաջարկում է մարզական հանդիպումների՝ միաժամանկյա 55 լայվսթրիմի հնարավորություն:
Բացառիկ առաջնությունների ցուցադրություններից զատ,  Fast Tv-ի հավելվածում կգտնեք նաև  բազմաթիվ ֆիլմեր, մուլտֆիլմեր, որակյալ սերիալներ ու հեքիաթների ընթերցումներ:

Դոկումենտալ ֆիլմեր մարզասերների համար

Որակյալ դոկումենտալ ֆիլմեր հեռարձակելուց բացի՝ հեռուստաալիքն ինքն է նկարահանելու դրանք: Արդեն պատրաստ է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մասին ֆիլմը: Ֆիլմի առաջին դիտողը հենց ինքը մարզիկն է

«Նկարահանումները մեկ տարի են տևել, մոտ մեկ ժամանոց ֆիլմ է: Արդեն նայել եմ, շատ եմ հավանել, ինձ թվում է՝ դուք էլ կհավանեք»,-պատմում է Վիկը:

Ինչպե՞ս է առաջին սպորտային ալիքը մարդկանց «վարակելու» առողջ ապրելակերպով

Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր էր ունենալ սպորտային ալիք, ավելի շատ ու ավելի պրոֆեսիոնալ խոսել մեր հաղթանակների ու նաև պարտությունների մասին:

«Ինչ  սպորտային հաղորդում ուզես՝ կգտնես: Իհարկե, շատ հաճելի է իմ համար ունենալ նման ալիք, սպորտի մարդ եմ: Մենակ բոքս չի ինձ հետաքրքրում, ամեն սպորտաձև էլ սիրում եմ,  ինձ թվում ա՝ ես միշտ էդ ալիքն եմ միացնելու: Աստված տա՝ խաղաղ երկինք լինի և բոլորս կենտրոնանանք միայն սպորտի վրա»,- ավելացրեց Վիկ Դարչինյանը:

Ի դեպ,  հայ ու համաշխարհային մարզիկների հաղթանակներին հետևելուց բացի,  FAST SPORT հեռուստաալիքում կգտնեք նաև ֆիթնես ժամեր:

Այդպիսով՝ հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողը՝ FAST SPORT-ը, գալիս է լրացնելու ոչ միայն մեդիադաշտի բացը, այլև անուղղակորեն  «վարակելու»  առողջ ապրելակերպով:

 

 

TAGGED:
Share This Article