Ժամանակակից աշխարհում գնալով ավելի բարդ է դառնում գտնել ռազմական կոնֆլիկտից ու բախումներից զերծ ապահով անկյուն։ Այս ամենը որևէ լավ բանի չի հանգեցնելու՝ մարդկությանը մոտեցնելով նոր համաշխարհային առճակատման։
Վերջերս ՌԴ նախագահ Վ․ Պուտինը ելույթ էր ունենում Վալդայ բանավեճային ակումբում և ներկայացնում էր աշխարհում տիրող իրավիճակը ՌԴ տեսանկյունից։ Այս ելույթում կային մի շարք կետեր, որոնք բացարձակապես հակասում էին Վ․ Պուտինի այն թեզին` ըստ որի պետք է ստեղծվի նոր աշխարհակարգ, որտեղ կհարգվեն բոլոր ժողովուրդների իրավունքները։
Վ․ Պուտինը, ներկայացնելով Ուկրաինայի վրա հարձակման պատճառները, նշում էր Դոնբասում ռուս բնակչության իրավունքները հարգելու մասին, որոնք կոպտագույն ձևով արհամարհվել են ՈՒկրաինայի իշխանությունների կողմից։ Այս պարագայում նախագահ Պուտինին պետք է հիշեցնել Արցախի մասին, երբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական խումբը նախ սանձազերծեց արյունալի պատերազմ, այնուհետև սովի մատնեց արցախահայությանը` նորից վերսկսելով ռազմական գործողություններ և, ի վերջո, ստիպեց ավելի քան 100 հզր մարդու լքել բնօրրանը։
Հարց է առաջանում` ինչու արցախցիները չեն կարող ապրել սեփական հողի վրա, խոսել հայերեն, պահպանել իրենց կրոնը և պատմամշակույթային հուշարձանները։ Կարելի է փաստել, որ, անկախ հայկական իշխանությունների դիրքորոշումներից, սխալներից և այլ գործողություններից, խաղաղության երաշխավոր Ռուսաստանը պետք է թույլ չտար ռազմական բախումներ, հայերի էթնիկ զտումն ու փաստացի ցեղասպանությունն Արցախում։
Ժամանակակից աշխարհում, երբ ամենից շատ է խոսվում մարդու իրավունքների, մարդասիրության, հավասարության մասին, մարդկության իրական կուռքը, միևնույն է, շահն է, փողը, որը շարունակում է դժբախտացնել միլիոնավոր մարդկանց։
Որոնք են ռազմական բյուջեների ամենամեծ ավելացումներ և կրճատումներ արձանագրած երկրները
Աշխարհում զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ հատկապես գերժամանակակից զենքերի պահանջարկը միայն աճելու է։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին 5 տարվա ընթացքում՝ 2018-2022թթ-երին, ռազմական ծախսերն աշխարհում կազմել են մոտ $10 տրլն։
Զենքերի առուվաճառքը խոշոր տնտեսություն է և, ընդհանուր առմամբ, ցուցանիշներից հասկանալի է դառնում, որ նման տնտեսությունից հրաժարվելն իրատեսական չէ շատ երկրներիպարագայում։
Այսպիսով՝ Ովքե՞ր են եղել աշխարհում զենքի հիմնական մատակարարները վերջին 5 տարիներին․
Պարզվում է՝ վերջին 5 տարիներին աշխարհում պատերազմի հիմնական հովանավորները վերը բերված 12 երկրներն են։
- ԱՄՆ-ին պատկանում է զենքի արտահանման ծավալների 40%-ը,
- ՌԴ-ին՝ 16%-ը,
- Ֆրանսիային՝ 11%-ը,
- Չինաստանին՝ 5,2%-ը
- Գերմանիային՝ 4,2%-ը։
Այս ցուցակում են ներառված միջուկային ակումբի անդամ բազմաթիվ երկրներ, ոչ միջուկային երկրներից բավականին ակտիվ են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հրվ․ Կորեան, Իսպանիան, Նիդերլանդները և Թուրքիան։ Այս երկրները մի կողմից խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, մյուս կողմից հրահրում են ժողովուրդներին իրար դեմ և նրանց լուռ համաձայնությամբ իրականացվում են ռազմական բախումներ, զանգվածային սպանություններ, էթնիկ զտումներ, բռնի տեղահանումներ։
Հետաքրքիր է ուսումնասիրել վերջին 5 տարիների ընթացքում զենքի հիմնական ներմուծողների ցուցակը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ զենքի ներմուծման ծավալներում առաջին 5 հորիզոնականներում են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Ավստրալիան և Չինաստանը՝ համապատասխանաբար 11%, 9.6%, 6.4%, 4.7% և 4,6% մասնաբաժիններով։
Ցուցակը եզրափակում են «խաղաղասերներ» Հրվ․ Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 3.7%, 3.5% և 2,7% մասնաբաժիններով։
Հետաքրքիրն այն է, որ ներմուծողների ցուցակում է հայտնվել ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենախոշոր զենք մատակարարող երկիրը։ Ցուցակում են հայտնվել Ավստրալիան, Ճապոնիան, Քաթարը և այլն։ Սակայն, պետք է հասկանալ, որ այս պետություններն իրենց հերթին զինում են այլ պետությունների, օրինակ՝ Ադրբեջանին, Ուկրաինային, մի շարք երկրների Աֆրիկայում և աշխարհի այլ անկյուններում։
- Փաստացի աշխարհը հայտնվել է զենքի առուվաճառքի հսկայական շուկայի ճիրաններում։ Այս համատեքստում արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունն ևս մեկ անգամ ամբողջությամբ ապացուցում է այն թեզը, որ որևէ մեկն աշխարհում չի փորձում գնալ խաղաղության հաստատման ճանապարհով։