Յուրաքանչյուր պետության տնտեսության առանցքային ճյուղերից է արդյունաբերությունը, որի թերզարգացվածությունը կստեղծի լրջագույն խնդիրներ ոչ միայն տնտեսությունում, այլ նաև մյուս ոլորտներում։
Հետևապես, երբ նկատվում են խնդիրներ արդյունաբերությունում, պետք է արագ արձագանքել և լուծում տալ դրանց: Արևմուտքի զարգացած տնտեսություններում, օրինակ, երբ ամիսներ շարունակ դիտվում է արդյունաբերության համախառն արտադրանքի անկում, սկսում են արդեն խոսել հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ազդել մյուս ոլորտների վրա և ապա բացասական ազդեցություն ունենալ ողջ տնտեսության վրա:
Մեր հետևողական վերլուծությունների արդյունքում պետք է արձանագրել, որ ՀՀ արդյունաբերության համախառն ծավալների վարքագիծը ևս մտահոգիչ է․
ՎԿ տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների 4- անգամյա անկում՝ ապրիլին 0,8%-ով, հունիսին 7,4%-ով, հուլիսին 2,4%-ով և օգոստոսին 3,7%-ով։ Ստացվում է, որ ամառվա բոլոր 3 ամիսներում արդյունաբերությունը գտնվել է անկման փուլում։
Այս իրավիճակը հարցեր է առաջացնում, հետևաբար պետք է նաև դիտարկենք՝ հատկապես արդյունաբերության ո՞ր ոլորտներում են արձանագրվել զգալի անկումներ․
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ զգալի անկումներ են դիտվել արդյունաբերության միանգամից 9 ոլորտներում։ Մասնավորապես,
- 36,2% անկում է դիտվել այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակի արտադրության,
- 33,8%՝ հիմնային մետաղների արտադրության,
- 32,5%` ավտոմեքենաների արտադրության,
- 30%՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերի արտադրության ծավալներում։
Այս ցուցակը եզրափակում են հագուստի և խմիչքի արտադրության ծավալները, որոնք նվազել են համապատասխանաբար 23,5%-ով և 15,4%-ով։
Դրամն արժեզրկվում է. ՀՀ կենտրոնական բանկը երաշխավորում է գների և ֆինանսական կայունությունը
Նկատենք, որ այս ոլորտներում զգալի է արտահանման ծավալների մասնաբաժինը։ Հետևաբար «ամառային» այս անկումները կարող են պայմանավորված լինել, օրինակ, արտաքին պահանջարկի կրճատմամբ։ Վերջինիս պատճառների հիմքում կարող են լինել արտահանվող երկրներում մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը, որի պատճառներից մեկը կարող է լինել նաև ամիսներ շարունակ դրամի արժևորումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում