ՊԵԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հոբելյանական նիստին

1 Min Read

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Ղազախստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ ամենամյա նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից։

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Նիստի գլխավոր թեման էր «Տեխնոլոգիական (թվային) լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործումը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով»։ Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել նշված ուղղություններով իրենց երկրներում իրականացվող աշխատանքների մասին զեկույցներով և շնորհանդեսներով։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին թվային լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործման հարկային վարչարարության արձանագրված ձեռքբերումները և ապագա ծրագրերը։

Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024թ. երկրորդ կիսամյակում՝ Ղրղզստանի Հանրապետությունում:

Կիսվեք այս հոդվածով