ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստանի բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած 100.000-ական դրամները։
«Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:
Մեր մյուս քույրերին և եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձևով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:
Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- ֆեյսբուքի էջում գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում