ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Արցախից խաղաղապահների դուրսբերման ժամկետները. ՏԱՍՍ

1 Min Read

ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։

Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը որոշվել է հայտարարության ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։

Կիսվեք այս հոդվածով