Բռնի տեղահանված 309 անձ շարունակում է բուժումը

0 Min Read

Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է անցնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների առողջական իրավիճակը:

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:

Կիսվեք այս հոդվածով