Հաշվառվածների թիվը շարունակում է մնալ շուրջ 99 %, որը բավականին բարձր ցուցանիշ է: Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից փորձում են հավաքագրել հաշվառումների բոլոր տվյալները, քանի որ լինում են դեպքեր երբ նույն մարդը մի քանի անգամ է հաշվառվում
Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Խոսնակը նշել է, որ բուռն ընթացքում է 100 հազար դրամների տրամադրման գործընթացը, ԿԲ-ն առավել քան 50 հազար անձի բանկային տվյալներ փոխանցել է Միասնական սոցիալական ծառայություն:
«Գումարի փոխանցման գործընթացը այսօրվանից կմեկնարկի»,– ասել է նա:
Առաջիկա օրերին կառավարությունը կհաստատի որոշում, որով կտրվի համապատասխան որոշումը՝ յուրաքանչյուրին 40 հազարական դրամ տան վարձակալության համար և 10 հազարական դրամ՝ կոմունալների համար: Այս աջակցությունը Հայաստանում բնակարան ունեցողների համար նախատեսված չէ:
100 հազարական դրամների տրամադրման գործընթացն այսօրվանից կմեկնարկի: Բանկային գործարքներն իրականացվելու են աշխատանքային օրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում