Մեկ օրվա ընթացքում Արցախից նոր ժամանածներ չկան, բռնի տեղահանվածների թիվը փոփոխության չի ենթարկվել:
Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Հաշվառվածների թիվը 99 տոկոս է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ ժամանածների շուրջ 75 տոկոսը մարզերում է:
Սյունիքում տեղակայվել է բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18 212, Կոտայքում՝ 21 593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75 472 անձ:
Նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցավայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում