Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան՝ ավելի քան 17 մլն ֆունտ ստեռլինգով գնված նոր շենքը հանձնվել է ՀՀ կառավարությանը

1 Min Read

Այսօր ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը», – գրել է դեսպանը:

ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով