ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Արցախում մնացած քաղաքացիներին

1 Min Read
ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Լեռնային Ղարաբաղում մնացած քաղաքացիներին։
Հաց թխելու և հասցեական առաքում ապահովելու գործընթացն իրականացրել են խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման համար:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Կիսվեք այս հոդվածով