Արցախից տեղահանված 216 անձ հայտավորվել է բուժհաստատություններում աշխատելու համար

1 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 216 անձ արդեն իսկ դիմել և հայտավորվել է հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատելու համար։
Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` շարունակվում է բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որպեսզի հնարավորություն լինի սեղմ ժամկետներում իրականացնել նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրումների ողջ գործընթացը, ինչպես նաև Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց տեղավորումը։
«216 հոգի արդեն դիմել է և հայտավորվել։ Մենք նրանց հետ անհատական աշխատանքներ ենք իրականացնում։ Ըստ կրթական և մասնագիտական կարիքների՝ այդ անձինք կստանան բոլոր ծառայությունները։ Այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք (նախարարության կայքում ցանկը կա)»,- նշել Ավանեսյանը։
Կիսվեք այս հոդվածով