Արցախից բռնի տեղահանված ավելի քան 99.300 անձ արդեն հաշվառվել է Հայաստանում

1 Min Read

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 99 342 մարդ արդեն հաշվառվել է։

Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստան ժամանածների թվի մեջ փոփոխություն չի եղել (100 632 անձ

«Ժամանած անձանցից 73 453-ը տեղաբաշխված են տարբեր մարզերում։ Նրանցից մոտ 51 000-52000 անձի կացության հարցը լուծվել է։ Մնացած դեպքերում պետությունն օժանդակություն է տրամադրել` սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն»,- ասել է Բաղդասարյանը։
Քաղաքացիների բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալ կերպ է`
Արագածոտն մարզ՝ 3 771
Արարատի մարզ` 17 139
Արմավիրի մարզ ` 7 728
Գեղարքունիքի մարզ ` 5 097
Լոռու մարզ ` 4 477
Կոտայքի մարզ` 20 694
Շիրակի մարզ` 3 359
Սյունիքի մարզ` 5 762
Վայոց Ձորի մարզ` 2 370
Տավուշի մարզ` 3 056
Կիսվեք այս հոդվածով