Արցախից բռնի տեղահանվածներից 1520-ի կացարանի խնդիրը 6 ամսով լուծվել է. «Գազպրոմ Արմենիա»

0 Min Read
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օժանդակելու նպատակով չորս օրվա ընթացքում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ:
«Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը կնքվել է վեց ամիս ժամկետով։
Ընկերությունը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձանց:
Կիսվեք այս հոդվածով