Եվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի Արցախում ձերբակալվածների նկատմամբ

1 Min Read

Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձևում պահանջել է, որ Ադրբեջանը հանձնառություն ստանձնի՝ համաներում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Կառույցը պահանջել է նաև Ադրբեջանից պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյաին:

Կիսվեք այս հոդվածով