Արցախից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունները փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 600 մլն դրամ գումար է հատկացվել մարզպետարաններին։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Բաշխվածությունն իրականացվել է հետևյալ կերպ`
ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերին՝ 30 մլն-ական դրամ,
Արարատի մարզին՝ 100 մլն դրամ,
Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին՝ 50 մլն-ական դրամ,
Լոռու մարզին` 40 մլն դրամ,
Կոտայքի մարզին` 140 մլն դրամ,
Սյունիքի մարզին` 65 մլն դրամ,
Տավուշի մարզին` 45 մլն դրամ։