Հայաստանի խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) մամուլի ծառայությունը։
Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում, մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող են առավել ծախսատար լինել։
Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեցող շուկաներում գների վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում