Իրանի տիեզերական գործակալությունը նախատեսում է հաջորդ տարում կառուցել առնվազն ութ արբանյակ, ինչպես նաև մի շարք հետազոտական միկրոարբանյակներ,և դրանք ուղարկել Երկրի ուղեծիր։ Այս մասին գրում է Mehr-ը։
Ավելի վաղ Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարին հայտնել էր, որ իրանցի մասնագետները սկսել են «Սարիր» հրթիռի մշակումը, որը թույլ կտա արբանյակներ դուրս բերել Երկրի գեոստացիոնար ուղեծիր։
Պլանի համաձայն՝ Zafar-2, Pars-1, Nahid-2, Navok-1 արբանյակների և մի շարք հետազոտական միկրոարբանյակների արտադրության նախագծերն ավարտին կհասցվեն։ Պայմանագիր կկնքվի Pars-2 և Nahid-3 արբանյակների, ինչպես նաև Pars-3 և 30 մետրանոց որոնողափրկարարական արբանյակի նախագծման և կառուցման համար:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը նախատեսում է մինչև 2024 թվականի մարտի վերջ Երկրի ուղեծիր դուրս բերել ևս երկու արբանյակ։