Արցախից բռնի տեղահանվածներից 5257-ը ժամանակավոր կացարանով են ապահովվել Սյունիքում

1 Min Read
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված անձանցից 5257-ը ժամանակավոր կացարանով են ապահովվել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնել է ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Տեղահանվածներից ավելի քան 4000-ը վարձակալությամբ տրված բնակարաններում են կամ տարբեր գյուղերի սեփական տներում։ 4100 մարդու համար սննդի և հիգիենայի պարագաների առաջնային փաթեթները կա՛մ բաժանված են, կա՛մ ընթացքի մեջ են։ Մյուս հրատապ խնդիրները գույքագրվում են», — ասել է մարզպետը։
Նրա խոսքով` 328 աշակերտներ հաճախում են մարզի դպրոցներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով