Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու նպատակով։
Վարկը կաջակցի հանրապետության շրջաններում գործող բիզնեսներին, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին և «կանաչ» ծրագրերին:
Նախատեսվում է, որ 1200 ձեռնարկություն կօգտվի այս վարկից, որով ակնկալվում է ունենալ 1500 աշխատատեղ: ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվություն և թվայնացման ծառայություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում