Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գրանադայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք 5.2 մլն եվրո ենք հատկացրել։ Ես այսօր ՀՀ վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը մինչև 10,2 մլն եվրո, և որ մենք ևս 15 մլն եվրո օգնություն ենք տրամադրում Հայաստանի բյուջեի համար»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։