Սիլիկյան թաղամասում քանդվում է 21 ապօրինի շինություն. Հայկ Կոստանյան

0 Min Read

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդվում է ապօրինի 21 շինություն։

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են  վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»,– տեղեկացրել է Կոստանյանը։

 

Կիսվեք այս հոդվածով