«Գազպրոմը» կրկին Ռուսաստանի ամենաշահութաբեր ընկերությունն է՝ չնայած շահույթի գրեթե 40 տոկոս անկմանը: Այս մասին գրում է Forbes-ը։
Ցուցակի առաջատարների տասնյակը բաշխվել է հետևյալ կերպ.
Գազպրոմ — 1311.6 մլրդ ռուբլի
Yamal LNG — 840.2 միլիարդ ռուբլի
«Ռոսնեֆտ» — 813 միլիարդ ռուբլի
Լուկօյլ — 790.1 մլրդ ռուբլի
Նովատեկ — 640.4 մլրդ ռուբլի
Նորիլսկի նիկել — 429.3 միլիարդ ռուբլի
Տատնեֆթ — 284.9 միլիարդ ռուբլի
Սախալին Էներջի — 283.9 մլրդ ռուբլի
Սբերբանկ — 270.5 միլիարդ ռուբլի
ՓոսԱգրո — 184.7 միլիարդ ռուբլի
Անցյալ տարի «Տրանսնեֆտը», «Ինտեր ՌԱՕ»-ն և որոշ այլ խոշոր հոլդինգներ չեն հրապարակել 2021 թվականի շահույթը: Այս տարի առնվազն 30 ընկերություններ, որոնք կարող էին ընդգրկվել վարկանիշում, չեն հրապարակել 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։
Forbes-ի տվյալներով «Գազպրոմը» վեց ամսում վաստակել է ընդամենը 331 մլրդ ռուբլի: Իսկ «Ռոսնեֆտ»-ը առաջին կիսամյակում ստացել է 652 մլրդ ռուբլու շահույթ, «ԼՈՒԿՕՅԼ»-ը՝ 565 մլրդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում