ԵՄ-ն 9 մլն եվրո կտրամադրի դատաիրավական համակարգի բարեփոխումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համապատասխան նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի չափով և ևս 2 միլիոն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար։

Ծրագրի իրականացման ժամկետն է 4 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով