ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նախքան դա շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ:
Ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսուցչի 1 դրույքի ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 22 ժամ, ինչը թույլ չի տալիս կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները լուծել։
Մանրամասները` տեսանյութում: