BIS-ի թեստային լաբորատորիան մշակում է բիթքոյնի քարտեզագրման գլոբալ համակարգ

2 Min Read

Միջազգային հաշվարկների բանկի թեստային լաբորատորիան նախագծել է բիթքոյնի մշտադիտարկման համակարգի նախատիպը, որի նպատակն է իշխանություններին ավելի հստակ պատկերացում տալ, թե ինչպես, երբ և որտեղ է օգտագործվում կրիպտոարժույթը, գրում է Reuters-ը:

Միջազգային հաշվարկների բանկի (BIS) նախագիծը, որը կոչվում է Atlas, սկսվել է Նիդերլանդների կենտրոնական բանկում ավելի քան հինգ տարի առաջ, սակայն դրա ներուժը զգացվել է հատկապես  վերջին ժամանակահատվածում կրիպտոարդյունաբերության մի շարք քաոսային փլուզումների պատճառով:

Atlas-ը ստեղծեց մի հարթակ, որը ներմուծում  է տվյալներ ինչպես հանրությանը հասանելի շղթայական կրիպտո մատյաններից, այնպես շղթայից դուրս, որոնք հաղորդվում են միայն որոշ բորսաների և օգտատերերի կողմից:


Metro Bank-ը պարտատոմսերի սեփականատերերից ավելի քան 75%-ի աջակցություն է ստացել. Reauters


Այնուհետև այդ տեղեկատվությունը տրամադրում է կրիպտոարժույթի գործունեության մոտավոր պատկերը, չնայած որ կրիպտո դրամապանակները կարող են ստեղծվել անանուն և առանց սեփականատիրոջ գտնվելու վայրը նշելու:

Վերը նշված հարթակի կողմից հավաքագրված տվյալների նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ կրիպտոարժույթների անդրսահմանային հոսքերը տնտեսական առումով զգալի են և անհավասարաչափ բաշխված աշխարհագրական տարածաշրջաններում։ Կարգավորողներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ կրիպտոարժույթների ապակենտրոնացված բնույթը դրանք դարձնում է ռիսկային, հատկապես անցյալ տարի լայնորեն օգտագործվող stablecoin զույգի՝ Luna-ի և TerraUSD-ի, ինչպես նաև FTX հարթակի փլուզումից հետո:

BIS-ի ինովացիոն կենտրոնի նախատիպը արտադրում է «վահանակներ», որոնք ցույց են տալիս այնպիսի տեղեկատվություն, թե որքան բիթքոյն է փոխակերպվում ԱՄՆ դոլարի որոշակի ժամանակահատվածում աշխարհի որոշ մասերում: Կարելի է նաև նաև պատկերացում կազմել կրիպտո շուկաների ընդունման և հարաբերական կարևորության մասին, երբ դրանք աճում կամ նվազում են հասարակության  շրջանում:

Անդրսահմանային կրիպտո հոսքերը հատկապես կարևոր են կենտրոնական բանկերի համար՝ միջսահմանային վճարումների, տնտեսական վերլուծության և վճարային հաշվեկշռի վիճակագրության համատեքստում։

 

Share This Article