Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում: Կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը:
Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել»,- ասել է նա։
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 306
Արարատ՝ 943
Արմավիր՝ 467
Գեղարքունիք՝ 294
Լոռի՝ 315
Կոտայք՝ 1033
Շիրակ՝ 216
Սյունիք՝ 216
Վայոց ձոր՝ 108
Տավուշ՝ 158
Երևան՝ 2048