Ատոմակայանի գործընթացները պարզ ու հստակ են, կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք փաստում են, որ կայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց նախարար Գնել Սանոսյանը։
«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասաց նա։
Նախարարը շեշտեց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել։
«Ատոմակայնում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,-հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում