Արցախից տեղահանված 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում

1 Min Read
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում։
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծելէ, որ շուտվ ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից և թերապևտներից կազմված շարժական խմբերն են սկսելու աշխատանքներ իրականացնել։
«Նրանք առաջին, հպանցիկ բուժզննում են իրականացնելու, այնուհետև կցագրելու են տվյալ տարածքում գտնվող մոտ ամբուլատորիաներիում, պոլիկլինիկաներում։ Այս ամենից հետո էլ տեղի բուժանձնակազմը կիրականացնի հաջորդիվ սպասարկումը։ Առավոտվա դրությամբ մոտ 8000 քաղաքացի ինքնուրույն արդեն իսկ կցագրվել է իր տարածքի պոլիկլինիկայում»,- ասել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է դեղորայքային ապահովմանը, ապա այն քրոնիկ հիվանդների համար ըստ կարիքի կիրականացվի նաև պոլիկլինիկաներից։ Հաշվարկներն արդեն իրականացվել են։
Անհրաժեշտության դեպքում հոսպիտալային բուժումը, եթե ուղեգիր լինի, ԼՂ-ից տեղահանված անձանց համար նույնպես պետպատվերով կլինի։

Կիսվեք այս հոդվածով