Հոկտեմբերի 6-ից սկսած` բոլոր այն արցախցիները, որոնք ունեն բանկային քարտեր և հաշիվներ, կսկսեն ստանալ իրենց դրամական հատկացումները։
Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի այն հարցին, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր են մշակվում:
Խաչատրյանը նաև հիշեցրեց կառավարության որոշումը՝ խոսքը 100 հազարական միանվագ դրամական աջակցության մասին է, որը անկախ տարիքից` պետք է տրամադրվի մեր հայրենակիցներին։
«Նրանք, ովքեր չունեն հաշիվներ, Կենտրոնական բանկն ունի հանձնարարական` սահուն կազմակերպելու դրանց տրամադրման գործընթացը: Յուրաքանչյուր անձի հաշվով տրամադրում ենք նաև 40 հազար դրամ` բնակարանային հարցերը լուծելու նպատակով և10 հազար դրամ` կոմունալ ծախսերը հոգալու նպատակով»-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում