Արցախից բռնի տեղահանված 100 632 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը:
Հաշվառվածների թիվը կազմում է 96 940՝ տեղահանվածների գրեթե 97 տոկոսը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով թարմացված տվյալներ:
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 324 բուժառու: Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր:
Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 8 երեխա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում