Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ․ տեղեկացնում են Թումո ստեղծարար կենտրոնից։
Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից: Ակադեմիան հնարավորություն է տալիս վեց ամսում ձեռք բերել նոր մասնագիտություն և, հաջողությամբ ավարտելու դեպքում, միանալ Թումոյի աճող թիմին:
Ուսումնական ծրագրի ողջ ընթացքում ակադեմիայի բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ` 1-3 ամիսների ընթացքում` ամսական 75000 դրամ 4-6 ամիսների ընթացքում` ամսական 120000 դրամ:
Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ գրաֆիկով` շաբաթական 5 օր, օրական 8 ժամ տևողությամբ:
Ներկայումս դիմումներ են ընդունվում հետևյալ մասնագիտություններով.
Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկական դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում
Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկական դիզայն Երևանում`
Երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկական դիզայն:
Եթե բնակվում եք Երևանում, Դիլիջանում, Կապանում կամ այս քաղաքներին հարակից տարածքներում և ցանկանում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, դառնալ կրտսեր դասընթացավար և աշխատել Թումոյում, լրացրե՛ք հայտը այստեղ: Դիմումների վերջնաժամկետ` հոկտեմբերի 15:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում