Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կուղարկի

1 Min Read

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ ՀՀ-ին միջազգային ուժեղ աջակցություն ցուցաբերելու մասին Երևանում արած կոչին։

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այս իրավիճակին։ Ակնհայտ է, որ իրավիճակը դեռ շատ, շատ լարված է։ Մենք հիշում ենք, որ ճնշող մեծամասնությունը, կարծում եմ՝ գրեթե բոլոր էթնիկ հայերը, հիմա հեռացել են ԼՂ-ից։ Եվ կա մարդասիրական օգնության լուրջ խնդիր, Այդ իսկ պատճառով USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը հենց նոր էր այնտեղ, իրականում ընդամենը մի քանի օր առաջ»,-ասել է նա:

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում և իրենք շատ կենտրոնացած ենք հումանիտար իրավիճակի վրա և անում են հնարավոր ամեն ինչ՝ տառապանքը մեղմելու համար, և խրախուսում են Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները՝ հրապարակավ հայտարարված պարտավորությունները։

Կիսվեք այս հոդվածով