Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտը կկատարելագործվի:
Այդ մասին ԱԺ-ում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս:
«Սրանով, ըստ էության, ուժեղացվում է հսկողությունը երկակի նշանակության ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ, որպեսզի կառավարությունն ունենա անհրաժեշտ գործիքակազմ՝ ՀՀ-ում գործող ընկերություններին երկրորդային սանկցիաների ռիսկից հեռու պահելու համար»,- ասաց Քերոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում