Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
Նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու հարցում:
«Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել 5,2 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Յանես Լենարչիչը ուրբաթ կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար»,– նշել է Ֆոն դեր Լայենը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում