Սաուդյան Արաբիայի նավթային խոշորագույն Saudi Aramco ընկերությունը նոր հնարավորություններ է փնտրում բնական հեղուկ գազի շուկայում (LNG), քանի որ վառելիքի պահանջարկը մեծանում է: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Aramco-ն հայտարարել է իր մասնաբաժնով շուկա մտնելու մասին: Ընկերության նախագահ Նասիր Ալ-Նաիմին ասել է, որ ընկերությունը կգնահատի նաև այլ վայրերում առկա հնարավորությունները:
«Մենք հնարավորություններ ենք տեսնում, որ հեղուկ գազի շուկան պատրաստ է կառուցվածքային երկարաժամկետ աճի: Իսկ Aramco-ի մտադիր է շուկայում առաջատար դառնալ»,— ասել է նա։
Ընկերությունը դիտարկում է իր հնարավորությունները հիմնական բիզնեսից դուրս: Դրան հասնելու համար Aramco-ն կարող է օգտագործել իր մասնաբաժինը MidOcean Energy-ում, որը գնել է անցած շաբաթ՝ 500 մլն դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում