ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք լուրջ են վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մեղադրանքներին:
«Մենք չենք խուսափի պատշաճ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան վայրագությունների մասին պնդումների, և երբ տեսնենք, որ դրանք տեղի են ունեցել, կնպաստենք պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելուն: Բայց, ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ սահմանումը հիմնված է կանխամտածված գործընթացի վրա, որը հիմնված է ապացույցների վրա: Դա այն չէ, ինչի մասին ես կարող եմ խոսել այս ամբիոնից որևէ աստիճանի վերջնականությամբ»,- ասել է նա։
Միլլերի խոսքով՝ ճիշտ է, որ հարյուր հազար էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից մեկնել են Հայաստան: Նա չի կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, թե նրանք ծրագրում են հավերժ մնալ Հայաստանում, նրանց քանի տոկոսը կարող է ցանկանա վերադառնալ, եթե պայմանները թույլ տան։
«Ահա թե ինչու մենք կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելության մեր կոչը, որը կապահովի թափանցիկություն և կվստահեցնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պաշտպանված կլինեն, Ադրբեջանը տվել է այդ երաշխիքները։ Մենք կարծում ենք, որ այնտեղ պետք է լինի միջազգային մոնիթորինգային առաքելություն, որը կհետևի դրանց և կերաշխավորի դրանց իրականացումը»,- ասել է նա։
Ըստ Միլլերի, եթե ցանկանան վերադառնալ ԼՂ, պետք է հարգվեն իրենց իրավունքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում