5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերն այս տարի էժանացել են․ որքա՞ն է դրանց արժեքը

3 Min Read

Այս ուսումնական տարին թեև որոշ դասարանների աշակերտների համար սկսեց առանց դասագրքերի, այնուամենայնիվ, այդ նույն դասարանների աշակերտները գրքերը կկարողանան գնել ավելի մատչելի, քան նախորդ տարիներին։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության կայքում ներկայացրած տվյալների վերլուծությունից։

ԿԳՄՍ նախարարը հաստատել է 2023-2024 ուսումնական տարում դասագրքերի վարձավճարների չափը: Ըստ այդմ, դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Դրանց արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար:

Այս ուսումնական տարում նոր չափորոշիչներով տպագրված նոր դասագրքերը կունենան հետևյալ արժեքները․

  • Գրականություն — 270 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Անգլերեն — 270 դրամ նախորդ տարվա 480-ի փոխարեն
  • Ֆիզիկա — 260 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Աշխարահագրություն — 270 դրամ նախորդ տարվա 350-ի փոխարեն
  • Երաժշտություն — 180 դրամ նախորդ տարվա 350-ի փոխարեն
  • Հայոց լեզու — 340 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Հանրահաշիվ — 300 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Երկրաչափություն — 310 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Հայոց պատմություն — 280 դրամ նախորդ տարվա 400-ի փոխարեն
  • Համաշխարհային պատմություն — 320 դրամ նախորդ տարվա 390-ի փոխարեն
  • Հասարակագիտություն — 240 դրամ (Նախորդ տարի այս առարկան չի եղել 7-րդ դասարանում)
  • Քիմիա — 320 դրամ նախորդ տարվա 330-ի փոխարեն
  • Կենսաբանություն — 330 դրամ նախորդ տարվա 400-ի փոխարեն

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ այս տարվա 7-րդ դասարանի դասագրքերի գումարը կազմում է շուրջ 3700 դրամ՝ նախորդ տարվա 5530-ի փոխարեն։ Նշենք, որ նախորդ տարվա առարկաներից այս տարի 7-րդ դասարաններում չեն անցնում Ինֆորմատիկա և Հայոց Եկեղեցու պատմություն առարակաները։

Իսկ 5-րդ դասարանի նոր գրքերն այս տարի արժեն․

  • Մայրենի-270 նախորդ տարվա 400-ի փոխարեն
  • Մաթեմատիկա- 260 դրամ նախորդ տարվա 400-ի փոխարեն
  • Ֆիզկուլտուրա — 260 դրամ
  • Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն — 220 դրամ
  • Գերմաներեն — 310 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Անգլերեն — 350 դրամ նախորդ տարվա 440-ի փոխարեն
  • Տեխնոլոգիա — 240 դրամ նախորդ տարվա 280-ի փոխարեն
  • Բնություն — 280 դրամ
  • Երաժշտություն -190 դրամ նախորդ տարվա 470-ի փոխարեն

Ընդհանուր առմամբ՝ 5-րդ դասարանի դասագրքերն այս տարի արժեցել են 2380 դրամ նախորդ տարվա 4340 դրամի փոխարեն։ Նշենք, որ նախորդ տարվա առարկայացաբկում նշված որոշ առարկաների դասագրքեր այս տարվա ցուցակում չկան։

Տարեսկզբին պարզ դարձավ, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կուշանան։ ԿԳՄՍ նախարարությունից Banksnews.am-ին հայտնեցին, որ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը տպագրված են։

«Խոսքն այն գրքերի մասին է, որոնք նոր չափորոշչի շրջանակում ստեղծված են: Դասագքրերի մեծ մասն արդեն դպրոցներին առաքվել է, մանացածն էլ առաքման փուլում է: 2-րդ դասարանի դասագրքերը զուգահեռաբար տպագրվում և բաշխվում են՝ դպրոցներ կան, որ արդեն ստացել են, բաշխման գործընթացն ընթացքի մեջ է»,- տեղեկացրին նախարարությունից:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով